Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցի նոյեմբերի 8-ին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների ԱԽ քարտուղարների հանդիպմանը, «Արմենպրես»-ին հայտնել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի խոսնակ Տաթևիկ Պետրոսյանը։
Armenia Today-ը փորձեց կապ հաստատել ԱԽ քարտուղարի մամուլի խոսնակի հետ՝ հստակեցնելու հանդիպմանը չմասնակցելու պատճառները։ Մեր զանգերը, սակայն, անպատասխան մնացին։
Հոկտեմբերի 10-ին հայտնի էր դարձել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին։
Հոկտեմբերի 10-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի հոկտեմբերի 12-ին Բիշքեկում նախատեսվող ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին։