Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը ժամանակի ընթացքում կվերանայի ՀԱՊԿ ընդլայնված աշխատանքներին մասնակցելու իր մոտեցումը, «Ռիա նովոստիի» փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հետ կապված իրավիճակը։
«ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները համակարծիք են դաշինքի զարգացման, հետագա ամրապնդման անհրաժեշտության հարցում։ Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը ժամանակի ընթացքում կվերսկսի մասնակցել ՀԱՊԿ ընդլայնված աշխատանքներին։ Հայաստանի դիրքորոշումը հայտնի է, և ամեն հարցում չէ, որ կարող ենք համաձայնել, որովհետև ՀԱՊԿ-ը պահպանում է իր պահանջվածությունը։ Բոլոր երկրները համերաշխ են այս դաշինքի հետագա ամրապնդման և զարգացման անհրաժեշտության հարցում»,-հայտարարել է Պեսկովը:
Նոյեմբերի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ այս պահին ՀԱՊԿ-ի դե ֆակտո գործողությունները կամ անգործությունը չեն հասցեագրում ՀՀ-ի նկատմամբ ունեցած պարտավորությունները, համապատասխան չեն ՀՀ շահերին։
Նոյեմբերի 23-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հույս էր հայտնել, որ Երևանը չի փոխի իր արտաքին քաղաքականության վեկտորը և կմնա Մոսկվայի դաշնակիցը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը հրաժարվել էին մասնակցել Մինսկում կայանալիք ՀԱՊԿ խորհրդի նիստին։