Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը:
Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակը:
Աղբյուրի համաձայն՝ կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային համագործակցության և կայուն խաղաղության խթանման ուղղությամբ գործադրվող ջանքերը: Գուտերեշն ընդգծել է ՄԱԿ-ի շարունակական երկխոսության և խաղաղապահ ջանքերի, ինչպես նաև տարածաշրջանում ՄԱԿ-ի գործակալությունների աջակցության մասին: Նա նաև ընդգծել է մշակութային ժառանգության պաշտպանության կարեւորությունը։
Միրզոյանը և Գուտերեշը քննարկել են նաև ՄԱԿ-ի և Հայաստանի միջև համագործակցությունը:
Հիշեցնենք, որ ՄԱԿ Գլխավոր ասամբեայի 76-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով ԱԳ նախարարն այս օրերին գտնվում է Նյու Յորքում: