Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հայտարարել է, որ Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
Քաղաքապետն այդ մասին գրել է «Twitter»-ի իր էջում՝ տեղադրելով ֆրանսիացի փիլիսոփա և գրող Բեռնար-Անրի Լևիի՝ Le Point-ում հրապարակված «Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը» վերնագրով հոդվածը։
«Միանգամայն համաձայն եմ․ Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»,- հրապարակման մեջ նշել է Իդալգոն:
Նշենք, որ Լևին իր հոդվածում շեշտել էր, որ Ֆրանսիան պետք է համարձակություն գտնի հարձակման ենթարկված հայկական կողմին աջակցելու համար: