ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան նախատեսվում է, պատրաստվում է նրա անձնական հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին ТАСС-ին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Այն մասին, որ նման հանդիպում պատրաստվում է, երկուշաբթի օրը Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ հայտնել էր նաև Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն: