Հոկտեմբերի 6-ին Մոսկվայում տեղի կունենան Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և նրա իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի բանակցությունները:
Հանդիպումը կդառնա երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների պարբերական երկխոսության շարունակությունը։ Վերջին անգամ նրանք շփվել են 2021 թվականի սեպտեմբերի 9-ին, ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Աղբյուրը նշում է, որ Ռուսաստանի և Իրանի դիրքորոշումները շատ միջազգային թեմաների շուրջ մոտ են կամ համընկնում են։ Նախարարները հատուկ ուշադրություն կդարձնեն Իրանի միջուկային ծրագրի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին։
Առարկայական կքննարկվի իրավիճակը Աֆղանստանում և Սիրիայում, կքննարկվի իրադրությունն Անդրկովկասում։