Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
«Նախարարները շարունակել են կարծիքներ փոխանակել 2020թ.նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հայտարարության ընդունման տարեդարձի նախաշեմին», – ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաև ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցության արդիական հարցերին, տարածաշրջանային և միջազգային խնդիրների առանձին ասպեկտներին: