Հայաստանը պատասխանել է Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներին և ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը։
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Նշենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը «Անթալիայի» դիվանագիտական ֆորումի ընթացքում հայտարարել է Բաքուն Երևանին հարաբերությունների կարգավորման հինգ կետից բաղկացած առաջարկ է ներկայացրել, որի պատասխանը դեռ չի ստացել։