Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնական այցը Բուլղարիա։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակը։
Տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ու Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հանդիպումը։
Հիշեցնենք, որ հունիսի 14-15-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բուլղարիայում, հանդիպումներ կունենա նաև Բուլղարիայի Հանրապետության վարչապետի, Ժողովրդական ժողովի նախագահի և ԱԳ նախարարի հետ:
Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարներն իրենց հանդիպման արդյունքներով հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ: