Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է վերջին հաղորդագրություններով այն մասին, որ ադրբեջանցի զինվորները սպանել են անզեն հայ ռազմագերիներին։ Այս մասին նշվում է ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Պրայսի Twitter-յան միկրոբլոգում։
«Մենք կոչ ենք անում լիարժեք և անաչառ քննության։ Բոլոր չարագործությունների մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հիշատակել էր նույն տեսանյութը, որի ընթացքում ադրբեջանցի զինվորները գնդակահարում են ռազմագերիներին, և կոչ էր արել հետաքննություն անցկացնել այդ դեպքի կապակցությամբ, որպեսզի մեղավորներին պատասխանատվության ենթարկեն: