Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը քննարկել են նոյեմբերի 23-ին Երևանում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի նախապատրաստական աշխատանքները: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ն։
Կողմերը քննարկել են նաև երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցեր, նշել են գերատեսչությունում:
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ու Լեռնային Ղարաբաղի հետ կապված հարցեր:
Նշենք, որ նոյեմբերի 1-ին Ստանիսլավ Զասը տեղեկացրել է նոյեմբերի 23-ին Երեւանում նախատեսված ՀԱՊԿ ԿԱԽ հերթական նստաշրջանի նախապատրաստման, ինչպես նաև Հավաքական անվտանգության խորհրդի մի շարք անհատական հանձնարարականների կատարման մասին։