• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
10 Դեկտեմբեր 2023 20:19
  • 403.24
  • 434.85
  • 4.41
  • /home/admin/web/armeniatoday.news/public_html/index.php
-4 °c
Երևան
2 ° Wed
2 ° Thu
3 ° Fri
4 ° Sat
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

ԼՂ-ում իրավիճակի վատթարացման դեպքում պատրաստ ենք քայլեր ձեռնարկել Ադրբեջանի դեմ․ ԵՄ

Արտաքին քաղաքական,
21 Սեպտեմբեր 2023 21:44
ShareShareShare
Наш Telegram
ԼՂ-ում իրավիճակի վատթարացման դեպքում պատրաստ ենք քայլեր ձեռնարկել Ադրբեջանի դեմ․ ԵՄ
telegram

Ադրբեջանը պատասխանատու է ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման համար, ներառյալ՝ առանց ահաբեկման կամ խտրականության իրենց տներում ապրելու իրավունքը․ քաղաքացիական բնակչության բռնի տեղահանումը ռազմական կամ այլ միջոցներով կարժանանա ԵՄ-ի խիստ պատասխանին, ասված է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ:

«ԵՄ-ն պատրաստ է համապատասխան միջոցներ ձեռնարկել, եթե իրավիճակը էլ ավելի վատթարանա»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Եվրամիությունը դատապարտում է Ադրբեջանի ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ և ցավում է այս սրացման հետևանքով զոհերի և մարդկային կորուստների համար։

«Մենք ի գիտություն ենք ընդունել հրադադարի համաձայնագրի ձեռքբերման վերաբերյալ համապատասխան հայտարարությունները։ Մենք ակնկալում ենք ռազմական գործողությունների անհապաղ և ամբողջական դադարեցում և հրադադարի պահպանում»,- ասված է հաղորդագրության մեջ։

ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ և անխոչընդոտ մարդասիրական հասանելիություն ապահովել կարիքավոր բնակչությանը, այդ թվում՝ Լաչինի միջանցքի ամբողջական բացմամբ՝ ՄՔԴ-ի 2023 թվականի փետրվար և հուլիսյան հրամաններին համապատասխան: Մարդասիրական կազմակերպությունները պետք է կարողանան ազատորեն գործել. ԵՄ-ն և նրա անդամ երկրները պատրաստ են հրատապ մարդասիրական օգնություն ցուցաբերել։

ԵՄ-ն կոչ է արել նաև Բաքվի և Ղարաբաղի հայերին շտապ գնալ համապարփակ և թափանցիկ երկխոսության։

«ԵՄ-ն վերահաստատում է իր աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին վերահաստատել իր միանշանակ հավատարմությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը` համաձայն 1991թ. Ալմաթիի հռչակագրի»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանություններին՝ կայունությանը, անվտանգությանը և երկրում ժողովրդավարական բարեփոխումների շարունակմանը և, որ Հայաստանում Եվրոպական միության առաքելությունը (ԵՄ) կշարունակի մշտադիտարկել և զեկուցել Ադրբեջանի հետ միջազգային սահմանի հայկական կողմում տիրող անվտանգության իրավիճակի մասին։

ԵՄ-ն կոչ է արել վերսկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները բոլոր չլուծված հարցերի շուրջ՝ կապված խաղաղության պայմանագրի կնքման հետ և հայտնել, որ լիովին աջակցում է նման բանակցություններին։

«Եվրամիությունը լիովին հավատարիմ է կողմերի միջև երկխոսության խթանմանը, հատկապես Եվրոպական խորհրդի նախագահության հովանու ներքո՝ ԵՄ հատուկ ներկայացուցչի աջակցությամբ՝ ապահովելու կայուն խաղաղություն՝ ի շահ տարածաշրջանի բոլոր մարդկանց»,- ասված է հաղորդագրության մեջ:

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով կա 200 զոհ և 400 վիրավոր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:

ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին, որի պայմաններն էին՝ հայկական զինված կազմավորումները վայր են դնում զենքերը, լքում մարտական դիրքերն ու ամբողջությամբ զինաթափվում, հանձնվում է ողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան։

Պայմանավորվածության համաձայն՝ սեպտեմբերի 21-ին Եվլախում տեղի էր ունեցել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիումը։ Ստեփանակերտը հայտնել էր, որ կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ։

telegram
Tags: ԱդրբեջանԵՄԺոզեպ ԲորելԼեռնային ՂարաբաղՊատժամիջոցներ

Առնչվող Նորություններ

Григорян: при разблокировании коммуникаций Ереван должен контролировать пограничные службы

Գրիգորյանը հայտարարել է, որ Երևանը պատրաստ է մինչև դեկտեմբերի վերջ խաղաղության պայմանագիր կնքել Բաքվի հետ

09 Դեկտեմբեր 2023 23:00

Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ մինչև դեկտեմբերի վերջ, Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար...

Փորձագետը գնահատել է Աղդամի միջոցով Արցախ սննդամթերքի ներկրման ռիսկերը

Մոսկվան գոհունակությամբ է ընդունել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների համատեղ հայտարարությունը. ՌԴ ԱԳՆ

08 Դեկտեմբեր 2023 14:33

Մոսկվան գոհունակությամբ է ընդունել Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի աշխատակազմերի համատեղ հայտարարությունը, ասված է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության...

Ռուստամյանը չի բացառել մոտ ապագայում անորոշ ձևակերպումներով խաղաղության պայմանագրի կնքումը

Ռուստամյանը չի բացառել մոտ ապագայում անորոշ ձևակերպումներով խաղաղության պայմանագրի կնքումը

08 Դեկտեմբեր 2023 14:25

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը չի բացառել ինչ-որ անորոշ ձևակերպումներով մոտ ապագայում Հայաստանի ու Ադրբեջանի միջև պայմանագրի կնքումը։ «Երկու կողմն...

Արմեն Ռուստամյանը հայ գերիների վերադարձը կապում է բանակցությունները երկկողմ ձևաչափ տեղափոխելու Ադրբեջանի մտադրության հետ

Արմեն Ռուստամյանը հայ գերիների վերադարձը կապում է բանակցությունները երկկողմ ձևաչափ տեղափոխելու Ադրբեջանի մտադրության հետ

08 Դեկտեմբեր 2023 14:02

Հայ գերիներին վերադարձնելով՝ Ադրբեջանը փորձում է մի քանի խնդիր լուծել, կարծում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։ «Նախ փորձում է...

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը (ուղիղ)

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը (ուղիղ)

08 Դեկտեմբեր 2023 11:10

Թուրքիայի ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի՝ գերիների վերադարձի պայմանավորվածությունը

Թուրքիայի ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի՝ գերիների վերադարձի պայմանավորվածությունը

08 Դեկտեմբեր 2023 10:53

Թուրքիայի ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի՝ գերիների փոխանակման շուրջ պայմանավորվածության ձեռքբերման վերաբերյալ հայտարարությունը։ Նախարարությունը նշել...

Ավելին
  • Լուրեր
Ռուսաստան տանող ճանապարհին 80 մետրանոց հատված է վնասվել

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

10 Դեկտեմբեր 2023 19:37
Երկարակեցության 4 միջոց․ առավոտյան սովորություններ

Երկարակեցության 4 միջոց․ առավոտյան սովորություններ

10 Դեկտեմբեր 2023 18:27
Սուրբ Աթոռը պատրաստ է ամեն ինչ անել Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Հայաստանին ու Ադրբեջանին կոչ եմ անում հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կնքել․ Հռոմի պապ

10 Դեկտեմբեր 2023 17:58
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը միջազգային առաջնությանը 2-րդ տեղն է զբաղեցրել

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը միջազգային առաջնությանը 2-րդ տեղն է զբաղեցրել

10 Դեկտեմբեր 2023 17:23
Ողբերգությունը կանխելու միակ միջոցն Արցախի անկախության ճանաչումն է․ ԱՀ ԱԺ ուղերձը՝ ՄԱԿ-ի անդամ պետություններին

Վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ տեր կանգնելու Արցախի ժողովրդի իրավունքներին․ ԱՀ ԱԺ

10 Դեկտեմբեր 2023 16:48
Խոշոր հրդեհ Ծաղկաձորի «Թումանյանի խինկալի» ռեստորանում

Խոշոր հրդեհ Ծաղկաձորի «Թումանյանի խինկալի» ռեստորանում

10 Դեկտեմբեր 2023 16:15
Արցախը որևէ կարգավիճակ չի կարող ունենալ Ադրբեջանի կազմում․ ԱՀ ՄԻՊ. News.am

Պետք է հերթով ջարդել միֆերը․ Ստեփանյանը՝ «Արցախում ջուր չտալու», ատելության խոսքերի մասին

10 Դեկտեմբեր 2023 15:45
Խոշոր հրդեհ Իրանի Բիրջանդ քաղաքի նավթավերամշակման գործարանում

Խոշոր հրդեհ Իրանի Բիրջանդ քաղաքի նավթավերամշակման գործարանում

10 Դեկտեմբեր 2023 15:16
Արցախահայերի իրավունքների ոտնահարման թեմայով համաժողով (ուղիղ)

Արցախահայերի իրավունքների ոտնահարման թեմայով համաժողով (ուղիղ)

10 Դեկտեմբեր 2023 14:39
Ադրբեջանն ապահովում է ինչպես իր, այնպես էլ այլ երկրների էներգաանվտանգությունը. Ալիև

Ադրբեջանից Եվրոպա գազի մատակարարումը 2023-ի ավարտին կկազմի 12 մլրդ խմ․ Ալիև

10 Դեկտեմբեր 2023 14:18
Ռուսաստան տանող ճանապարհին 80 մետրանոց հատված է վնասվել
Հասարակություն

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

10 Դեկտեմբեր 2023 19:37

ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման...

Կարդալ
Երկարակեցության 4 միջոց․ առավոտյան սովորություններ
Հայաստան

Երկարակեցության 4 միջոց․ առավոտյան սովորություններ

10 Դեկտեմբեր 2023 18:27

Ոմանց համար արթնանալը դառնում է իսկական փորձություն, ոմանց համար այն օրվա սիրելի մասն է: Doctorpiter-ը գրում է, որ կան առավոտյան...

Կարդալ
 

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2023 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ