Վաղվանից անցնում ենք մեր վճռական պայքարի կարևոր փուլի, որը շատ կարճ ժամանակ հետո բերելու է այս իշխանությունների փոփոխություններին։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Վաղը մեր 4 խմբերը քայլարշավով կմտնեն Երևան՝ ժամը 16։00-ին կլինեն Ֆրանսիայի հրապարակում։ Հրապարակում մենք կունենանք մեծ հանրահավաք, որի ժամանակ կհայտարարենք մեր հետագա գործողությունների մասին։ Կլինեն անհնազանդության ակցիաներ, հասնելու ենք նրան, որ ցույց տանք նրան, որ ինքն այլևս իշխանություն չունի Հայաստանում»,-հայտնեց նա։
«Ես բացառում եմ Նիկոլով ընտրություններ գնալու տարբերակը։ Ինչ վերաբերում նախորդ ընտրություններին, ապա պետք է նշել, որ այս իրավիճակը, որ կա, նաև մեր խորհրդարանական ուժերի գործունեության արդյունքն էր»,-հայտարարեց Սաղաթելյանը։