Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները օգոստոսի 4-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 39,102-ի, հիվանդներից 29,861-ն արդեն բուժվել է, մահացել է 762 մարդ։
Արցախում արձանագրվել է կորոնավիրուսի 243 դեպք, ապաքինվել է 179-ը։
Վրաստանում գրանցվել է վարակման 1,179 դեպք, մահացել է 17 մարդ, հիվանդներից 959-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 32,684 դեպք, 468 մարդ մահացել է, 27,760-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 233,851 դեպք, ապաքինվել է՝ 217,497-ը, գրանցվել է մահվան 5,747 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 312,035-ի, ապաքինվել է 270,228 մարդ, արձանագրվել է 17,405 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 856,264-ի, ապաքինվել է 653,593 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 14,207 դեպք։