Եվրամիության մշտական ներկայացուցիչների կոմիտեն որոշում է ընդունել Իրանի ութ քաղաքացիների և երեք իրավաբանական անձանց նկատմամբ մարդու իրավունքների խախտումների համար պատժամիջոցներ կիրառել: Այս մասին հայտնում է TASS-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությունը:
Պատժամիջոցները պաշտոնապես կհաստատվեն ԵՄ Խորհրդի կողմից և ուժի մեջ կմտնեն առաջիկա օրերին: Դրանք սահմանվել են 2019 թվականին Իրանում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ կոշտ ճնշումներ իրականացնելու համար: