Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Պիտեր Ստանոն հայտնել է, որ ընտրությունների անցկացումն ու Վրաստանի Գերագույն դատարանի դատավորների նշանակումը՝ ի հեճուկս այդ գործընթացը դադարեցնելու ԵՄ կոչերին, Վրաստանի իշխանությունների կորցրած հնարավորությունն է դատական համակարգի «իրական և համապարփակ» բարեփոխումների հանձնառությունն ապացուցելու համար:
Նա նշել է, որ նշանակումները հակասում են ապրիլի 19-ի համաձայնագրի առանցքային դրույթներին, որոնց համաձայն՝ բոլոր ընթացիկ նշանակումները պետք է կասեցվեն, Վենետիկի հանձնաժողովի բոլոր խորհրդատվությունները պետք է ամբողջովին իրականացվեն:
«Ընդհանուր առմամբ, արդարադատության համակարգի անկախությունը, պատասխանատվությունը և որակը պետք է բարձրացվի լայնամասշտաբ ընթացակարգում։ Գերագույն դատարանի դատավորների ընտրության գործընթացի վերանայումը Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվությունների համաձայն, նախքան նշանակումներ անելը Վրաստանին մակրոֆինանսական օգնության երկրորդ տրանշի հատկացման նախապայմանն էր: Տվյալ քայլը ներկա պահին կարող է բացասական ազդեցություն ունենալ ԵՄ ծրագրի վրա»,- ասվում է հայտարարության մեջ:
Հուլիսի 12-ին Վրաստանի խորհրդարանը հավանություն է տվել Գերագույն դատարանի վեց դատավորի թեկնածությանը՝ չնայած դատավորներինշանակման գործընթացը կասեցնելու և վերանայելու ԵՄ կոչերին, որպեսզի թեկնածուների ընտրությունը համապատասխանեցվի եվրոպական չափանիշներին:
Այս մասին տեղեկանում ենք EADaily-ից։