Իրանի հարավում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Երկրաշարժը գրանցվել է UTC 01.15 -ին: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բուշեր քաղաքից 95 կիլոմետր հյուսիս-արևմուտք, որտեղ գտնվում է համանուն ատոմակայանը, օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա:
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել: