Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Ադրբեջանի կողմից իրանցի երկու վարորդների ազատ արձակման մասին լուրերը:
Ինչպես հաղորդում է Mehr-ը, Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն ասել է, որ Ադրբեջանն ազատ է արձակել իրանցի երկու բանտարկյալների՝ իրենց երկրում պատժի մնացած ժամկետը կրելու համար:
Նա հավելել է, որ «Ադրբեջանի կառավարության կողմից ձերբակալված մյուս երկու իրանցի վարորդների ազատ արձակման վերաբերյալ խորհրդակցությունների արդյունքները կհայտարարվեն ավելի ուշ»:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Բաքուն ազատ է արձակել երկու իրանցի վարորդների, որոնք սեպտեմբերին ձերբակալվել էին ադրբեջանական կողմից Գորիս-Կապան ճանապարհահատվածում: Ավելի ուշ Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն հերքել էր այդ տեղեկությունը ։