Ջրականում (Ջաբրայիլ) ականի վրա Ադրբեջանի քաղաքացի է պայթել։
Ադրբեջանական ԶԼՄ-ները, վկայակոչելով երկրի դատախազությանը, հաղորդում են, որ գերատեսչությունը տեղեկություն է ստացել այն մասին, որ նոյեմբերի 7-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ականի վրա պայթել է 1967 թվականին ծնված Խանլար Ասլանովը:
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել, երբ վերջինս գյուղատնտեսական աշխատանքներով էր զբաղվում։