Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը նոյեմբերի 20-ին ծառայողական խորհրդակցության ժամանակ որոշում է ընդունել Հայաստանի հետ սահմանին մարտական գործողությունների հետ կապված տեսանյութեր տարածած զինծառայողներին ազատ արձակելու մասին: Այս մասին հայտնում են այդ երկրի պաշտպանական գերատեսչությունից։
Երկրի զինված ուժերի ղեկավար կազմի մասնակցությամբ ծառայողական խորհրդակցությանը վերլուծվել է Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը և վերջին սրացումը:
Նախարարության լուրջ մտահոգությունն է առաջացրել սոցիալական ցանցերում «մարտական գործողությունների հետ կապված ոչ պաշտոնական լուսանկարների և տեսանյութերի տարածումը»։