Թուրքիայի խորհրդարանը պատժել է պատգամավորին քրդամետ արտահայտությունների համար, հաղորդում է թուրքական Daily Sabah թերթը:
Թուրքիայի Շանլիուրֆա նահանգի պատգամավոր Նուրեթթին Մաչինը, որը անդամակցում է «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությանը, չի մասնակցի խորհրդարանի երեք նիստերին։ Դրա առիթը պատգամավորի կողմից իր ելույթում «Ազատություն Քուրդիստանին» կարգախոսի օգտագործումն է եղել։