«Ես և Ռուբեն Ռուբինյանը ստացել ենք Անթալիայում կայանալիք միջոցառմանը մասնակցության հրավերը։ Առայժմ որոշում չունենք, սակայն ես խնդիր չեմ տեսնում մասնակցության մեջ, և եթե հարցը կապենք հայ-թուրքական երկխոսության հետ, բացի դրական հանգամանքներից, այլ բան չկա»,- այս մասին Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Դա երկկողմ այց չէ, երկկողմ համատեքստում պետք չէ դիտարկել, սա միջազգային դիվանագիտական միջոցառում է, որին Հայաստանը կարող է մասնակցել»,- նշեց Միրզոյանը։
Ադրբեջանի հետ կապված Միրզոյանը նշեց, որ եթե ԵՄ-ն ցանկանում է խաղաղ տարածաշրջան տեսնել, ապա Ադրբեջանը ևս պետք է միջոցներ ձեռնարկի՝ դադարեցնելու հակահայկականությունը։