Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Աղդամի շրջանի 44-օրյա պատերազմից հետո գրավված տարածքներ կատարած այցի ընթացքում պատմել է Երևանի և Բաքվի միջև խաղաղ համաձայնագրի մասին:
Ինչպես հաղորդում է Интерфакс-Азербайджан-ը, Ալիևը նշել է, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը պետք է ստորագրվի իրավունքի և սկզբունքների միջազգային նորմերի հիման վրա՝ երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման պայմանով»:
Ալիևն անդրադարձել է նաև Հայաստանում «ռևանշիստական ուժերին» և նշել, որ իր երկրի ռազմական հզորացումը պատասխան կլինի Հայաստանում գոյություն ունեցող նման ուժերին: