Մարտի 1-ին՝ ժամը 14։34-ին, Ադրբեջանի Զաքաթալայի շրջանի տարածքում երկրաշարժ է գրանցվել։
«Թրենդ» գործակալությանը Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնից հայտնել են, որ ստորգետնյա ցնցումների մագնիտուդը էպիկենտրոնում կազմել է մինչև 4, իսկ հարակից շրջաններում՝ մինչև 3 բալ։