Թուրքիայի արևմտյան Սյոքե շրջանում անտառային հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
Կայքը հայտնում է, որ հրդեհը քամու հետևանքով գնալով ուժգնացել է՝ ընդգրկելով շուրջ 40 հա տարածք։
Նշվում է, որ քաղաքացիներն ահազանգել են հրշեջ փրկարարական ծառայություն։ Դեպքի վայր ժամանած հրշեջ փրկարարական ջոկատներին հաջողվել է մեկուսացնել դեռևս անհայտ հանգամանքներում բռնկված հրդեհը։
Հրդեհի հետևանքով ձիթենիներ են վնասվել։
Թուրքիայի արևմտյան Սյոքե շրջանում անտառային հրդեհ է բռնկվել։ Հրդեհը քամու հետևանքով գնալով ուժգնացել է՝ ընդգրկելով շուրջ 40 հա տարածք։