ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Աստանայում կայացած հանդիպմանը չեն քննարկել Ռուսաստան – Հայաստան – Ադրբեջան եռակողմ գագաթնաժողովի անցկացման գաղափարը:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ին, այս մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: «Նման թեմա հիմա չկա», – Օվերչուկի խոսքը մեջբերում է գործակալությունը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին կառաջարկի եռակողմ գագաթնաժողով անցկացնել: