Եվրամիության 27 երկրների արտաքին գործերի նախարարները մտադիր են հոկտեմբերի 17-ին հաստատել քաղաքացիական առաքելության կազմը, որը նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին խնդիրների լուծման համար: Այս մասին ТАСС -ի փոխանցմամբ՝ լրագրողներին հայտնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը։
«Հոկտեմբերի 6-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի նախագահների և Եվրախորհրդի նախագահի միջև հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաքելություն ստեղծել։ Նախարարները, ինչպես սպասվում է, երկուշաբթի կհաստատեն այդ առաքելությունը», – ասել է նա։
Դիվանագետի խոսքով՝ առաքելության ուղարկման մանրամասները դեռ հայտնի չեն։
«Որոշումը կլինի երկուշաբթի. Կարող եմ միայն ասել, որ շուրջ 400 դիտորդներ կտեղակայվեն առաջին փուլում» , – նշել է նա՝ ընդգծելով, որ առաջին դիտորդներն ուղղվելու են Հայաստանի և Ադրբեջանի սահման՝ Վրաստանում ԵՄ առաքելության կազմից։
Եվրախորհուրդը հոկտեմբերի 7-ին Պրահայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ նրա նախագահ Շառլ Միշելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպման արդյունքներով հայտարարել է, որ Եվրամիության քաղաքացիական առաքելությունը կսկսի գործել հոկտեմբերին և կտևի երկու ամիս: Մինչ այդ հանդիպումը Վերջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները բանակցություններ են վարել օգոստոսի 31-ին Բրյուսելում՝ Միշելի մասնակցությամբ։ Այս հանդիպումից երկու շաբաթ անց հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցան լայնածավալ ռազմական գործողություններ, որի արդյունքում զոհվեցին և անհետ կորան ավելի քան 200 հայ զինվորականներ:
Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ հայտարարություն են ընդունել հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հանդիպման արդյունքների վերաբերյալ:
Հայտարարության համաձայն, Հայաստանը իր համաձայնությունն է հայտնել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով եմ քաղաքացիական առաքելության խրախուսման վերաբերյալ: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով։ Առաքելության նպատակն է լինելու ամրապնդել վստահությունը և աջակցել սահմանային հանձնաժողովներին իրենց զեկույցների միջոցով։