Հարավային Կովկասի երեք երկրների ինքնիշխանության և անկախության հարցում ԱՄՆ-ից ավելի մեծ ջատագով չկա: Այս մասին այսօր տեղի ուենցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը:
«Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է, որ ԱՄՆ-ն հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին իր հանձնառության մասին: Մենք կոչ ենք արել երկու առաջնորդներին հանդիպել այն ձևաչափով, որն առավել օգտակար է իրենց համար։ Մեր տեսակետն այն է, որ ուղղակի երկխոսությունն այդ խնդիրների լուծման և տևական խաղաղության հասնելու բանալին է։
Հարավային Կովկասի երեք երկրների ինքնիշխանության և անկախության ԱՄՆ-ից ավելի մեծ ջատագով չկա»,-ասել է նա՝ հավելելով, որ այս հարցում ԱՄՆ-ն Հայաստանին, Ադրբեջանին և Վրաստանին իր աջակցություննն է հայտնել նաև 1991 թվականին: