Իրանը ստիպված կլինի Ադրբեջանի շիա բնակչության պաշտպանության համար հատուկ գործողություն սկսել, եթե Ադրբեջանի հակաիրանական քաղաքականությունը շարունակվի, հայտարարել է պատմական գիտությունների դոկտոր, արևելագետ, Միջին Ասիայի հարցերով փորձագետ Ալեքսանդր Կնյազևը նոյեմբերի 27-ին իր Telegram – ալիքում:
«Միանգամայն հնարավոր է, որ Իրանը ինչ-որ պահի ստիպված լինի սկսել իր հատուկ ռազմական գործողությունը շիա բնակչության և իրանալեզու փոքրամասնությունների պաշտպանության համար, մասնավորապես, շիաները կազմում են Ադրբեջանի բնակչության մոտ 85% — ը։ Ուկրաինան դաս չէ»- գրել է Կնյազևը:
Նա ուշադրություն է հրավիրել նոյեմբերի 11-ին թյուրքական պետությունների կազմակերպության սամարղանդյան գագաթաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարության վրա, որում Ալիևն Իրանին մեղադրել է ադրբեջանցիներին ճնշելու մեջ:
«Հաշվի առնելով Իրանում ադրբեջանցիների դիրքորոշումները, ադրբեջանական վերնախավի դերը, այդ թվում՝ ծագումով Ռահբար Ալի Խամենեին՝ ազերին, նման հայտարարությունները հիմար տեսք կունենային, եթե դրանք սադրիչ չլինեին», — նշել է Կնյազևը:
Կնյազևը նշել է, որ Բաքուն վաղուց է վարում իրանական ազդեցությունը երկրից դուրս մղելու համակարգային քաղաքականություն, հետապնդում է շիա գործիչներին, իր տարածքում տեղադրում է իսրայելական և թուրքական ռազմական ենթակառուցվածքները:
«Ադրբեջանի տարածքում Իսրայելի ռազմական օբյեկտները տեղակայված են Բաքվից ոչ հեռու գտնվող Քյուրդամիր և Նասոսնայա օբյեկտներում», — գրում է Կնյազևը:
Նա նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանի քաղաքացիների մասնակցությունը Իրանում տեղի ունեցած ահաբեկչություններին: Ընդ որում Կնյազևը բացատրում է, որ Ադրբեջանի հակաիրանական գործունեությունը Մեծ Բրիտանիայի և Իսրայելի ազդեցության հետևանք է։