Թուրքիայի կենտրոնական շրջաններում ջրհեղեղներ են եղել, որոնց հետևանքով չորս մարդ Է զոհվել, հայտնել է Hürriyet թերթը:
Նշվում է, որ Ակսարայում 1 մարդ զոհվել է, 7-ը վիրավորվել բենզալցակայանի հեղեղման հետևանքով: Նևշեհիր քաղաքի Գյուլշեհիր շրջանում երկու մարդ Է զոհվել, որոնք իրենց մեքենաների հետ հայտնվել են հեղեղատար ջրերում: Նշվում է, ավտոմեքենաներից մեկի մեջ գտնվող կինը խեղդվել է, ևս 13 մարդ փրկվել է:
Թերթը հայտնել է, որ յոթ մարդ հոսպիտալացվել է, նրանք թեթև վնասվածքներ են ստացել: Բացի այդ, շարունակվում են անհետ կորածների որոնումները։ Մասնավորապես՝ Ակսարայում կորել են տղամարդն ու նրա որդին։ Նշվում է նաև, որ հորդառատ անձրևների պատճառով Կայսերի նահանգում հեղեղվել են առուների հուները։