Ադրբեջանի Քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններով՝ Ադրբեջանը քրեական պատասխանատվություն է նախատեսվում պատերազմի ժամանակ կամ ռազմական դրության պայմաններում երկրի զինված ուժերի անձնակազմի, ռազմական զենքի, զինամթերքի կամ ռազմական տեխնիկայի տեղաշարժի կամ տեղակայման մասին տեղեկությունների տարածման համար, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Այդպիսի տեղեկությունների տարածումը պատժվում է 3-6 տարի ժամկետով ազատազրկմամբ, իսկ ծանր հետևանքների դեպքում՝ 5-8 տարի ազատազրկմամբ։
Քրեական օրենսգրքում պատիժ է սահմանվել նաև «իշխանությունը բռնությամբ զավթելու, իշխանությունը բռնի պահելու կամ սահմանադրական կարգի բռնի փոփոխության կամ տարածքային ամբողջականության խախտման հրապարակային կոչերի համար»։ Այս դեպքում պատիժը նախատեսում է ազատազրկում՝ առավելագույնը 5 տարի ժամկետով։
2023թ․ հոկտեմբերին ադրբեջանցի զինվորականներ էին հեռացվել բանակից՝ TikTok սոցիալական ցանցից օգտվելու պատճառով։ Նշվում էր, որ մի քանի զինվորականներ ծառայության ընթացքում օգտագործել էին սմարթֆոններ և իրենց անձնական հաշիվներում կիսվել ծառայության հետ կապված լուսանկարներով և տեսանյութերով։