Ադրբեջանի զինված ուժերի սպան հրազենով ինքնասպան է եղել, հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի զինվորական դատախազությանը։
Նրանց տվյալներով՝ Ֆիզուլիի զինվորական դատախազությունը հաղորդագրություն է ստացել սպա Շաքրիյար Մուսաևի ինքնասպանության մասին։ Նշվում է, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։