Նախնական տվյալներով՝ հայկական կողմը 16 զինծառայող է կորցրել, ունենք մոտ 100 վիրավորներ: Այս մասին հրավիրված ճեպազրույցում հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Վիրավորներից 10 զինծառայող տեղափոխվել է Երևան, ստացել բուժօգնություն, մնացածի վիճակը առավել թեթև է»,- հավելել է Հովհաննիսյանը:
ՀՀ ՊՆ ներկայացուցիչը նշել է, որ առաջիկայում ՊԲ-ն կհայտնի հայկական կողմի կորուստների մասին։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը հարձակվել է Արցախի ուղղությամբ:
Նշենք, որ Արցախի խաղաղ բնակչության շրջանում կա 2 զոհ և 50-ից ավել վիրավորներ:
Հիշեցնենք նաև, որ Արցախում հայտարարել է ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար: Հայաստանի Հանրապետությունում ևս հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք: