Հակառակորդը հարավային ուղղությամբ՝ Խուդաֆերինի ջրամբար, մեծ կորուստներ կրելով նահանջում է․․․ Զգուշացրել էինք՝ դժոխք եք մուտք գործում։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Իսկ ավելի վաղ ԱՀ ՊԲ-ից հայտնել են, որ հատկապես ինտենսիվ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ:
ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վերահսկողության տակ պահել օպերատիվ իրադրությունը և իրենց գործողություններով թշնամական ուժերին պատճառում կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ: