Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անում է հնարավորը՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու եւ հակամարտության կարգավորման գործընթացը խաղաղ հուն վերադարձնելու համար: Այս մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նախագահ Պուտինն ասում էր, որ ամենօրյա շփման մեջ է և՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, և՛ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ես միայն կարող եմ ևս մեկ անգամ կրկնել, որ ՌԴ նախագահը ամեն ինչ անում է, որ պատերազմը կանգնեցնելու համար» – ասել է Պեսկովը:
Ավելի վաղ Ալիեւն ու Փաշինյանը հայտարարել էին Մոսկվայում բարձր մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու պատրաստակամության մասին: Ալիևի խոսքով՝ նման հրավեր ինքը դեռ չի ստացել ռուս գործընկերոջից։