ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ կեսօրին, ժամը 14։20-ի սահմաններում թշնամին «Գրադ» կայանքից հրթիռակոծել է Քաշաթաղի շրջանի Քարեգահ համայնքի տարածքը, այնուհետև Քարեգահ-Բերձոր ճանապարհահատվածը։
Նյութական վնասներից բացի՝ խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան։
Ի դեպ, ռազմական որևէ օբյեկտ այս տարածքում չկա։
Այս պահին թշնամական ուժերը ռմբակոծում են Մարտակերտը։ Քաղաքի վրա կիրառվում է ռազմական ավիացիա: