Ջալալ Անատոլիի Հարությունյանն արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման։ Այս մասին հայտնել է Արցախի տեղեկատվական շտաբը։
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Ջալալ Անատոլիի Հարությունյանն ազատվել էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից: Այս մասին ֆեյսբուքում գրել էր ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։ Իսկ մեկ այլ հրամանագրով՝ գեներալ-մայոր Միքայել Ալբերտի Արզումանյանը նշանակվել էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար՝ նրան շնորհելով գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:
ԱՀ նախագահը նաև տեղեկացրել էր, որ Ջալալ Հարությունյանի ազատման որոշումը պահի հրամայական է՝ պայմանավորված օրերս մարտական դիրքում նրա ստացած վիրավորումով և տարամեկնաբանությունների առիթ չպետք է հանդիսանա: ԱՀ նախագահը Ջալալ Հարությունյանին ապաքինում է մաղթել և համոզված է, որ նա շատ շուտով կվերադառնա հայրենիքին ծառայության: