Լեռնային Ղարաբաղում ականի պայթյունից ռուս խաղաղապահը վիրավորվել է, РИА новости-ի փոխանցմամբ՝ հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Ադրբեջանցի զինվորներից մեկը զոհվել է, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներից 4-ը վիրավորվել են:
Ռուս սպային տեղափոխել են Բաքվի հոսպիտալ, նրա կյանքին վտանգ չի սպառնում, հայտնել են գերատեսչությունից:
Միջադեպը տեղի է ունեցել Մատաղիս գյուղի շրջանում, երբ մի խումբ ռուս խաղաղապահներ, Ադրբեջանի զինված ուժերի, ԼՂՀ ԱԻՆ-ի, ինչպես նաև Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչներ զբաղվում էին մարտերում զոհվածների մարմինների որոնումներով: