Ինչպես ավելի վաղ խոստացել էր ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, դեկտեմբերի 1-ից մեկնարկել է Արցախում պատերազմական գործողություններին մասնակցած պարտադիր ժամկետային զինծառայողներին արձակուրդի տրամադրման գործընթացը։ Նախօրեին Հայաստան է ժամանել զինծառայողների առաջին մեծ խումբը։ Այս մասին հայտնել է ՊՆ պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել էր Պաշտպանության բանակում ծառայող պարտադիր ժամկետային զինծառայողների ծնողների և հարազատների հետ։ Հանդիպման ընթացքում նա խոստացել էր դեկտեմբերի 1-ից սկսել արձակոուրդների տրամադրման գործընթաց։