Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության սակրավորական ջոկատներն այսօր ռուս գործընկերների և «The halo trust» ոչ կառավարական ականազերծող կազմակերպության սակրավորների հետ զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ հետախուզական աշխատանքներ են սկսել Ստեփանակերտ, Մարտակերտ, Մարտունի և Ասկերան քաղաքների հարակից բնակավայրերում: Այս մասին հայտնել է Արցախի ԱԻՊԾ-ն։
«Որպես կանոն, հայտնաբերված ռազմամթերքն ըստ անհրաժեշտության կվնասազերծվի տեղում կամ կտեղափոխվի անվտանգ վայր»,- ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին՝ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահական առաքելության սակրավորներն իրականացնում են պայթուցիկ նյութերի հայտնաբերման և ոչնչացման աշխատանքներ: