«Կասկադ» համույթի արտիստները համերգային ծրագրով հանդես են եկել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորախմբի ռուս զինծառայողների առջև:
Ինչպես հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, մեկ շաբաթվա ընթացքում երաժիշտներն ու մենակատարները ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության նախաձեռնությամբ անցել են ավելի քան 100 կմ և 27 դիտակետերում հանդես են եկել ռուս խաղաղապահների համար համերգներով, ինչպես նաև համերգ են տվել զորախմբին Աղդամի ռուս-թուրքական միջգերատեսչական կենտրոնում:
«Խաղաղապահների ծառայության վայրեր այցելելուց տպավորությունները շատ լավ են, երևում է, որ խաղաղությունն այդ վայրերում հուսալի պաշտպանության ներքո է, հպարտանում ենք։ Զինվորն այստեղ ոչ մի բանի կարիք չունի, մենք խաղաղապահների հետ այցելել ենք ճաշարան և ասեմ, որ սնունդն այստեղ գերազանց է։ Տղաներն առույգ են, ես հիշում եմ մեր ծառայությանը, և սա բոլորովին այլ բանակ է, տղաները լիովին պատրաստ են և գիտեն, թե ինչպես պետք է կատարել իրենց առջև դրված խնդիրները»,- ասել է «Կասկադ» համույթի արտիստ Սերգեյ Վինոգրադովը:
Համերգային շրջագայության ընթացքում արտիստներին հաջողվել է այցելել ռուսական խաղաղապահ զորակազմի հեռավոր դիրքեր։
«Այստեղ մենք բոլորովին վերջերս ենք, երեք օրվա ընթացքում գնում ենք Ռուսաստանի խաղաղապահ ուժերի դիտորդական դիրքեր և երգով ու խոսքով պաշտպանում ենք տղաների մարտական ոգին։ Տղաների մոտ ամեն ինչ լավ է, իրավիճակը հանգիստ է այդ նույն տղաների շնորհիվ, Ռուսաստանի խաղաղապահ ուժերը մեր հայրենիքի դեմքն են, և նրանք իրենց խնդիրները կատարում են պատվով և արժանապատվությամբ»,- ասել է ռազմահայրենասիրական երգերի հեղինակ եւ կատարող Վյաչեսլավ Կորնեևը։