Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հետաքննություն է անցկացնում՝ կապված ադրբեջանական կողմից Մատաղիս գյուղի խաղաղ բնակչի զոհվելու հետ: Այս մասին ասված Է ՌԴ Պաշտպանության նախարարության հոկտեմբերի 10-ի տեղեկագրում։
«Հոկտեմբերի 9-ին Մարտակերտի շրջանում՝ շփման գծի մոտակայքում, գյուղատնտեսական աշխատանքների իրականացման ընթացքում ադրբեջանական կողմի գնդակոծության հետևանքով մահացու վիրավորում է ստացել Մատաղիս գյուղի խաղաղ բնակիչ։ Ռուսական զորակազմի հրամանատարությունը երկու կողմերի ներկայացուցիչների ներգրավմամբ միջադեպի հետաքննություն է անցկացնում», – ասված է հաղորդագրության մեջ։