ԱՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության իրավիճակն Արցախում․
Մարտի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ
Թեստավորում՝ 78,
Հաստատված դեպք՝ 10,
Ստացիոնար բուժվողներ՝ 30։
Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 9947 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3042 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 39 դեպք է արձանագրվել:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: