ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց բողոքի ակցիայի մասնակիցներն ընթերցեցին այն նամակը, որը փոխանցելու են ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցչին, նաև մի շարք երկրների դեսպանների։ Նամակն Ադրբեջանի հանցավոր, ցեղասպան գործողությունների մասին է։ Նամակն Արցախից բռնի տեղահանվածների, հայաստանյան քաղհասարակության ներկայացուցիչների կողմից է, որն ուղղված է միջազգային հանրությանը։
«Մենք դիմում ենք, որպեսզի միջազգային հանրությունը գործադրի բոլոր մեխանիզմները՝ Ադրբեջանի էնթնիկ զտման քաղաքականությունն ու գործողությունները կանգնեցնելու պահանջով։ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության գագաթնակետը 44-օրյա պատերազմն էր։ Ադրբեջանի կողմից իրագործված պատերազմական հանցագործությունները, այդ թվում՝ խաղաղ բնակիչների ու գերիների գլխատումը ևս, մեծ, մնացել են անպատիժ»,-նամակը մեջբերելով՝ նշեց ակցիայի մասնակիցներից մեկը՝ շեշտելով նաև, որ միջազգային կառույցները այդպես էլ հասցեական դատապարտող հատարարություններով հանդես չեն եկել։
«Միջազգային հանրությունն ու մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հեղինակավոր կազմակերպություններն աչք են փակում այս ամենի վրա՝ կամա թե ակամա դառնալով Թուրքիայի ու Ադրբեջանի հանցակիցը։ Մենք պահանջում ենք հստակ գնահատական տալ Ալիևի ու Էրդողանի հանցագործ քաղաքական ռեժիմին»,-ասաց նա։
Նշենք, որ բողոքի ակցիայի մասնակիցները երթով և Ադրբեջանի գործողությունները դատապարտող հայտարարություններով ու պաստառներով շարժվեցին դեպի ՀՀ-ում գտնվող միջազգային կառույցներ ու մի շարք դեսպանատներ։
Մանրամասները՝ տեսանյութում։