Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը տեղեկացրել է, որ այցելել է ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին։
«Այցելել եմ Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ՝ ծանոթանալու վիրավորների բուժսպասարկման ընթացքին: Զինվորական ու քաղաքացիական բժշկական անձնակազմերի կողմից արվում է ամեն ինչ վիրավորներին պատշաճ բուժսպասարկում ապահովելու համար»,-հայտնում է Բեգլարյանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Հայկական կողմը 2 զոհի և 14 վիրավորների մասին է հաղորդել։