Արցախի քննչական կոմիտեն հայտնում է, որ Հանրապետությունում տնակ են հրկիզել՝ պատճառելով շուրջ 6 մլն դրամի վնաս։
Նշվում է, որ Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել անհայտ անձի կամ անձանց կողմից 2022թ. հուլիսի 17-ին Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի վարչական տարածքում նոր կառուցվող գյուղի շինհարթակում տեղադրված ՍՊ ընկերություններից մեկին պատկանող տնակը հրկիզելու և ընկերությանն առանձնապես խոշոր չափերի հասնող 6.200.000 ՀՀ դրամի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ նախաքննությունը շարունակվում է: