Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Երևանում ՀՀ իշխանությունների հետ ունեցած քննարկումների մանրամասները ներկայացնելու նպատակով մեկնարկած քաղաքական խորհրդակցությունների և հանդիպումների շրջանակներում ընդունել է «Արցախի պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության մի խումբ անդամների։ Այս մասին հայտնում է Արցախի նախագահի լրատվության բաժինը։
Քննարկվել են Արցախի շուրջ ձևավորված ռազմաքաղաքական իրավիճակը, առկա մարտահրավերներն ու դրանց հաղթահարմանն ուղղված քայլերը։
Հանդիպման ընթացքում երկրի ղեկավարը պատասխանել է նաև ներկաներին հուզող մի շարք հարցերի՝ վստահեցնելով նրանց, որ պահեստազորի սպաների սոցիալական խնդիրները մշտապես գտնվում են ԱՀ իշխանությունների ուշադրության ներքո։