44-օրյա պատերազմում եղբորը՝ հերոս Ժիրայրին, ինչպես նաև իրենց տունը կորցրած 6 քույրերը Արցախի շրջափակման պատճառով արդեն մեկ ամիս է՝ բաժանված են իրենց ընտանիքից:
44-օրյա պատերազմից հետո 6 անչափահաս աղջիկների հետ ընտանիքը տեղափոխվել է Մայիսյան գյուղ:
Երեխաների մայրն ու հորաքույրը 2022-ի դեկտեմբերի 11-ին տան սերտիֆիկատի հարցերը լուծելու համար մեկնել են Արցախ ու հենց հաջորդ օրը հայտնվել շրջափակման մեջ:
«Ժպիտը միշտ դեմքիդ կպահես, որովհետև դու հերոս Ժիրոյի մաման ես: Ժպիտը դեմքիդ պահի, մինչև ճանապարհը կբացեն»,-հեռախոսակապով աղջիկներն ասում էին Արցախում մնացած մայրիկին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտությյան մասին:
Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Մանրամաները՝ տեսանյութում: