Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է,որ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղում նախագահական ընտրությունները։
Գերատեսչությունը նաև աջակցություն է հայտնել Ադրբեջանի «ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»։
Ավելի վաղ Արցախում նախագահի ընտրությունները «դատապարտել են» նաև ԵՄ-ն, Ուկրաինան, Ադրբեջանը, Թուրքիան։
Սեպտեմբերի 9-ին փակ գաղտնի քվեարկությամբ՝ 22 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ Սամվել Շահրամանյանը ընտրվել է Արցախի Հանրապետության նախագահ: