• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
10 Դեկտեմբեր 2023 20:36
  • 403.24
  • 434.85
  • 4.41
  • /home/admin/web/armeniatoday.news/public_html/index.php
-4 °c
Երևան
2 ° Wed
2 ° Thu
3 ° Fri
4 ° Sat
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Փաշինյանը հերքել է լուրերը, թե ՀՀ-ն չի ցանկանում ընդունել ԼՂ-ից տեղահանվածներին

Արցախ, Քաղաքականություն,
21 Սեպտեմբեր 2023 18:36
ShareShareShare
Наш Telegram
ԶԼՄ-ներին հայտնի է դարձել Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ «Հայաստան» դաշինքի գումարած նիստի մասին
telegram

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքել է տեղեկությունը, թե Հայաստանի իշխանությունները հրաժարվել են Արցախից տեղահանված քաղաքացիներին ընդունելուց։

«Այդպիսի թեմա չի եղել։ Ավելին ասեմ՝ դեռ այս շաբաթվա մեկնարկին ես հանձնարարական եմ տվել, որպեսզի աշխատանքային խումբ ձևավորվի ԼՂ-ից տեղահանված անձանց, փախստականների հնարավոր խմբերին դիմավորելու, նրանց տեղավորելու, նրանց կեցության և կենցաղային պայմաններն ապահովելու համար»,- ասել է նա

Նա հավելել է, որ կառավարությունը քննարկել է հնարավոր սցենարները և նույնիսկ հյուրանոցային համարներ է պատվիրել և մի քանի հազար տեղ պատրաստել բնակարանների համար։

«Հյուրանոցների համարներ ենք ամրագրել, մի քանի տասնյակ հազար կեցավայրեր ենք պատրաստել։ Սա արվել է այս շաբաթվա սկզբին, քանի որ, երբ որ պրոցեսը սկսվեց՝ հասկանալի էր, որ դա կարող է լինել սցենարներից մեկը։ Այնպիսի տպավորություն եմ ստանում, որ ուժեր կան, ովքեր ուզում են ԼՂ-ն էթնիկ զտումների ենթարկելու Ադրբեջանի պլանը իրականացնել այնպես, որ Ադրբեջանը մեղադրվելու որևէ առիթ չունենա, այսինքն՝ Ադրբեջանն ասի՝ տեսեք ՀՀ-ն, ՀՀ հանրությունը, ԼՂ հայությունը որոշեցին, որ ԼՂ-ում ոչ մի հայ պետք է չմնա և դուրս եկան։ ՀՀ-ում մոտ ԼՂ մոտ 40․000 ընտանիք տեղավորելու աշխատանքներ են տարվել, բայց մենք չեն ուզում սրա մասին խոսել, քանի որ կարծու ենք, որ ԼՂ հայերը պետք է ապրեն իրենց տներում, իրենց հայրենիքում արժանապատիվ և անվտանգ պայմաններում»,- ընդգծել է Փաշինյանը։

Փաշինյանն արցախցիներին ընդունելու Հայաստանի իշխանությունների մերժման մասին խոսակցություններն անվանել է երկրում ներքին քաոս և ցնցումներ առաջացնելու փորձ։

«Տեղեկություն ունեմ, որ նախօրդ օրը շուրջ 10․000 մարդ հրավիրվել է Ստեփանակերտի օդանավակայան, նրանց ասվել է եկեք, որովհետև հնարավոր է, որ տեղափոխվեք ՀՀ։ Նրանց լուսանկարել են, տեսանկարահանել են, որից հետո ասել են ՀՀ-ն թույլ չի տալիս, որ դուք տեղափոխվեք։ Ինձ համար ակնհայտ է, որ սա արվում է ՀՀ-ում ներքաղաքական ցնցումներ և քաոս առաջացնելու համար։ ԼՂ-ի դեմ Ադրբեջանի հարձակման առաջին ժամերից փոխվարչապետը ստացել է հանձնարարական կենտրոնացնել ռեսուրսներ քաղաքացիների հնարավոր հոսքերը կառավարելու, տեղավորելու, նրանց սննդի, առողջության, կեցության, հիգիենայի հարցերը կարգավորելու համար»,- նշել է նա։

Նա հավելել է, որ Հայաստանը մտադիր չէ մեղսակից լինել Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներին, և էվակուացիան այս իրավիճակի պլան Ա-ն կամ Բ-ն պետք է չլինի, բայց պետք է լինի, անպայմանորեն, պլան Գ-ն։

«Ես կարծում եմ, որ էվակուացիան այս իրավիճակի պլան Ա-ն կամ Բ-ն պետք է չլինի, բայց պետք է լինի, անպայմանորեն, պլան Գ-ն՝ նկատառումով, որ հանկարծ չստացվի, որ մենք էթնիկ զտում ենք անում՝ դրա մեղավորությունից և պատասխանատվությունից ամբողջությամբ մաքրելով Ադրբեջանին»,- ասել է վարչապետը:

Նա ընդգծել է, որ ԼՂ հայերը պետք է ապրեն իրենց հողի վրա, և այժմ՝ հրադադարի ներկա պայմաններում, ուղիղ վտանգ քաղաքացիական բնակչությանը չկա։

«Կան տեղահանված քաղաքացիներ և մենք միջազգային շփումներում դնում ենք նրանց վերադարձի խնդիրը։ Ըստ իրավիճակի գնահատականի պլան Գ-ն կարող է միանգամից վերածվել պլան Ա-ի, բայց արձանագրենք նաև, որ այս պահին Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ Ադրբեջանի կողմից»,- հավելել է Փաշինյանը։

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով կա 200 զոհ և 400 վիրավոր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:

ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին, որի պայմաններն էին՝ հայկական զինված կազմավորումները վայր են դնում զենքերը, լքում մարտական դիրքերն ու ամբողջությամբ զինաթափվում, հանձնվում է ողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան։

Պայմանավորվածության համաձայն՝ սեպտեմբերի 21-ին Եվլախում տեղի էր ունեցել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիումը։ Ստեփանակերտը հայտնել էր, որ կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ։

telegram
Tags: ադրբեջանական ագրեսիան Արցախի դեմԼեռնային ՂարաբաղԼՂ բնակիչներՆիկոլ Փաշինյան

Առնչվող Նորություններ

Ողբերգությունը կանխելու միակ միջոցն Արցախի անկախության ճանաչումն է․ ԱՀ ԱԺ ուղերձը՝ ՄԱԿ-ի անդամ պետություններին

Վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ տեր կանգնելու Արցախի ժողովրդի իրավունքներին․ ԱՀ ԱԺ

10 Դեկտեմբեր 2023 16:48

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, հավատարիմ Արցախի ժողովրդի ազատ կամքի արտահայտման արդյունքում ստացած մանդատին, վճռակամ է պաշտպանելու հայ ժողովրդի հազարավոր հայորդիների...

Արցախը որևէ կարգավիճակ չի կարող ունենալ Ադրբեջանի կազմում․ ԱՀ ՄԻՊ. News.am

Պետք է հերթով ջարդել միֆերը․ Ստեփանյանը՝ «Արցախում ջուր չտալու», ատելության խոսքերի մասին

10 Դեկտեմբեր 2023 15:45

Արցախահայերի իրավունքների ոտնահարման թեմայով համաժողով (ուղիղ)

Արցախահայերի իրավունքների ոտնահարման թեմայով համաժողով (ուղիղ)

10 Դեկտեմբեր 2023 14:39

ԼՂ պետական համակարգի լուծարման գործընթացն անխուսափելի է դարձել 2016-ի օգոստոսին․ Փաշինյան

ԼՂ պետական համակարգի լուծարման գործընթացն անխուսափելի է դարձել 2016-ի օգոստոսին․ Փաշինյան

10 Դեկտեմբեր 2023 11:33

ԼՂ պետական համակարգի լուծարման գործընթացն անխուսափելի է դարձել 2016-ի օգոստոսին, դեկտեմբերի 9-ին Իջևանում տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի...

Григорян: при разблокировании коммуникаций Ереван должен контролировать пограничные службы

Գրիգորյանը հայտարարել է, որ Երևանը պատրաստ է մինչև դեկտեմբերի վերջ խաղաղության պայմանագիր կնքել Բաքվի հետ

09 Դեկտեմբեր 2023 23:00

Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ մինչև դեկտեմբերի վերջ, Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար...

Թուրքիայի ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները

Թուրքիայի ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները

09 Դեկտեմբեր 2023 21:11

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպման օրակարգում եղել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը,...

Ավելին
  • Լուրեր
Ամուսինները «Telegram»-ով մեծ քանակությամբ թմրամիջոց են վաճառել․ նրանց մեղադրանք է առաջադրվել

Ամուսինները «Telegram»-ով մեծ քանակությամբ թմրամիջոց են վաճառել․ նրանց մեղադրանք է առաջադրվել

10 Դեկտեմբեր 2023 20:28
Ռուսաստան տանող ճանապարհին 80 մետրանոց հատված է վնասվել

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

10 Դեկտեմբեր 2023 19:37
Երկարակեցության 4 միջոց․ առավոտյան սովորություններ

Երկարակեցության 4 միջոց․ առավոտյան սովորություններ

10 Դեկտեմբեր 2023 18:27
Սուրբ Աթոռը պատրաստ է ամեն ինչ անել Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Հայաստանին ու Ադրբեջանին կոչ եմ անում հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կնքել․ Հռոմի պապ

10 Դեկտեմբեր 2023 17:58
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը միջազգային առաջնությանը 2-րդ տեղն է զբաղեցրել

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը միջազգային առաջնությանը 2-րդ տեղն է զբաղեցրել

10 Դեկտեմբեր 2023 17:23
Ողբերգությունը կանխելու միակ միջոցն Արցախի անկախության ճանաչումն է․ ԱՀ ԱԺ ուղերձը՝ ՄԱԿ-ի անդամ պետություններին

Վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ տեր կանգնելու Արցախի ժողովրդի իրավունքներին․ ԱՀ ԱԺ

10 Դեկտեմբեր 2023 16:48
Խոշոր հրդեհ Ծաղկաձորի «Թումանյանի խինկալի» ռեստորանում

Խոշոր հրդեհ Ծաղկաձորի «Թումանյանի խինկալի» ռեստորանում

10 Դեկտեմբեր 2023 16:15
Արցախը որևէ կարգավիճակ չի կարող ունենալ Ադրբեջանի կազմում․ ԱՀ ՄԻՊ. News.am

Պետք է հերթով ջարդել միֆերը․ Ստեփանյանը՝ «Արցախում ջուր չտալու», ատելության խոսքերի մասին

10 Դեկտեմբեր 2023 15:45
Խոշոր հրդեհ Իրանի Բիրջանդ քաղաքի նավթավերամշակման գործարանում

Խոշոր հրդեհ Իրանի Բիրջանդ քաղաքի նավթավերամշակման գործարանում

10 Դեկտեմբեր 2023 15:16
Արցախահայերի իրավունքների ոտնահարման թեմայով համաժողով (ուղիղ)

Արցախահայերի իրավունքների ոտնահարման թեմայով համաժողով (ուղիղ)

10 Դեկտեմբեր 2023 14:39
Ամուսինները «Telegram»-ով մեծ քանակությամբ թմրամիջոց են վաճառել․ նրանց մեղադրանք է առաջադրվել
Իրավունք

Ամուսինները «Telegram»-ով մեծ քանակությամբ թմրամիջոց են վաճառել․ նրանց մեղադրանք է առաջադրվել

10 Դեկտեմբեր 2023 20:28

ՀՀ Քննչական կոմիտեն բացահայտել է ամուսինների կողմից առցանց եղանակով թմրամիջոցների ապօրինի հսկայածավալ շրջանառության, փողերի լվացման դեպք։ Նշվում է, որ նախաքննության...

Կարդալ
Ռուսաստան տանող ճանապարհին 80 մետրանոց հատված է վնասվել
Հասարակություն

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

10 Դեկտեմբեր 2023 19:37

ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման...

Կարդալ
 

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2023 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ